Ղազախստանում ուզում են անվանափոխել երկիրը
Թույլ արտահայտված ազգայնական հողի վրա երկրի խորհրդարանական խմբակցություններից մեկն առաջարկել է երկրի անվանումը փոխել. Ղազախական Հանրապետություն՝ Ղազախստանի Հանրապետության փոխարեն։ Առաջարկվում է գործող անվանը զուգահեռ գործածության մեջ դնել նաև նոր անվանումը, իսկ ոչ պաշտոնական միջավայրում շարունակել «Ղազախստան» անվանման կիրառումը։
Առաջին հայացքից աննշան փոփոխությունն ուղղված է պետության մեջ ղազախ ազգի դերը բարձրացնելուն։ Ինչպես մեկնաբանել են առաջարկի հեղինակները, անհրաժեշտ է պետությունը «կոչել այն ազգի անունով, որը ստեղծել է այդ պետությունը»։