Ռուսաստանում առաջարկվում է արգելել մետրոպոլիտենում ոտքը ոտքին գցած երթևեկելը
Ռուսական հասարակական նախաձեռնության ակտիվիստներն առաջարկել են արգելել մարդկանց մետրոպոլիտենում նստել ոտքը ոտքին գցած, հայտնում է «Российская газета»-ն:
Ակտիվիստներն իրենց կայքում ստորագրահավաք են սկսել այս հարցի շուրջ:
«Մետրոպոլիտենում սկսել են հիշեցնել, որպեսզի մարդիկ հանեն ուսապարկերը մեջքից, նման հիշեցում է պետք, որպեսզի ուղևորները չդնեն ոտքը ոտքին, քանի որ դա խանգարում է այլ ուղևորներին և կարող է կեղտոտել մարդկանց հագուստը»,- ասված է ստորագրահավաքի տեքստի մեջ:
Այս պահին ստորագրահավաքին մասնակցում է 174 մարդ, սակայն հարցը տարածաշրջանային մակարդակում քննարկելու համար հարկավոր է հավաքել 99․8 հազար ստորագրություն: