Facebook-ը համարվել է հերոինի նման վտանգավոր թմրանյութ
Միչիգանի համալսարանի մի խումբ գիտնականներ Facebook-ը համարում են հերոինի նման վտանգավոր թմրանյութ, իսկ սոցցանցի օգտատերերին՝ հերոինային թմրամոլներ:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Behaviour Addictions պարբերականում: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:
Խմբի ղեկավար Դարա Մեշի խոսքերով աշխարհի բնակչության մոտ 1/3-ը օգտվում է սոցցանցերից, ընդորում նրանց զգալի մասը ունի սոցցանցերից ծանր կախվածություն: Հետազոտությունը կատարվել է այդպիսի ծանր կախվածություն ունեցող 71 մարդու վրա և պարզվել է, որ նրանցից շատերի մոտ հոգեկան շեղումներ շեղումներ կամ դրանց նախանշաններ կան:
«Խնդիրը նրանում է, որ սոցցանցերի օգտատերերի մի որոշակի հատվածը, ինչպեսև թմրամոլները, մեծ և ամուր կախվածություն ունեն: Թմրամոլները, որպես կանոն, չեն սովորում իրենց սեփական սխալների վրա: Նրանք գիտեն թմրանյութի ծանր հետևանքների մասին, բայց շարունակում են օգտագործել այն: Այս իմաստով թմրամոլներն ու սոցցանցերի օգտատերերը շատ նման են»,- գրել է Դարա Մեշը: