«Հայֆիլմի» հիմնադիր Համո Բեկնազարյանի որդուն մահացած են գտել
Մոսկվայում 84 տարեկան հասակում մահացել է «Հայֆիլմի» հիմնադիր Համո Բեկնազարյանի որդին: Կիրիլ Բեկ-Նազարովի մարմինը գտել են նրա սեփական բնակարանումերեկ երեկոյան: Նախնական տվյալներով տղամարդը մահացել է իր մահով, հնարավոր է քնի մեջ:
Կիրիլի հայրը՝ ռեժիսոր Համո Բեկնազարյանը, խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ ու դերասան է։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Նա «Նամուս» առաջին հայկական գեղարվեստական ֆիլմի հեղինակն է։ Նրա ամենահայտնի աշխատանքներն են «Պեպոն», «Շորն ու Շորշորը»։ 1966 թվականին «Հայֆիլմը» անվանակոչվել է Բեկնազարյանի անունով։