1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 17 հունիսի 2019թ., 00:00
Իշխող կուսակցության համագումարը ՔՊ-ի քաղաքական սնանկության ոսկե հավաքածուն էր, դատարկախոսության the best-ը. Արմեն Աշոտյան 2040 թվականին մարդկության մեծամասնությունը կսնվի արհեստական մսով Թաիլանդում ձերբակալվել են իտալական «Բոնի եւ Կլայդը» Ցիպրասը կոչ է անում ԵՄ-ին չսահմանափակվել Թուրքիային քննադատող մամուլի հաղորդագրություններով Շտեմարաններն աղբանոց նետելու ժամանակն է. Դավիթ Գյուրջինյան Հռոմի Պապը Մերձավոր Արեւելքում զսպվածության եւ լարվածությունը թուլացնելու կոչ է արել Սենատոր Էլիզաբեթ Ուորենին խիստ մտահոգում է Իրանի հետ հնարավոր պատերազմը Կյանքը ժողովրդավարության իրական բաստիոնում. պետական միջոցները վարչապետի եւ նրա կնոջ սեփականությունը չեն Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կրկնում է ՀՀԿ-ի սխալը ԱՄՆ-ը չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ. Պոմպեո Մեզ պատերազմ է հայտարարված. Արարատ Միրզոյան (Տեսանյութ) Իսրայելի վարչապետի տիկինը կվճարի 15 000 դոլար տուգանք Մաուրիցիո Սարին գլխավորեց «Յուվենտուսը» Աչքի գերանը չի երեւո՞ւմ Էլի մարդ ենք բոմժացնում Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Եղանակը Հայաստանում Ես միշտ ասել եմ, որ պետք է ոստիկանապետ լինեմ. Վիլեն Գաբրիելյան Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան նոր լուսանկարները Զելենսկին քաղաքացիների աչքի առջև վազել է գործող շատրվանների միջով (տեսանյութ) Ձեր առաքելությունը խոսելն է, շատ ու երկար․ Ղազինյանը՝ Փաշինյանին «Ռեալը» 168 միլիոն եվրո է առաջարկել Մոհամեդ Սալահի համար G20-ի երկրները ցանկանում են կրճատել պլաստիկից թափոնները «Այո, դա արվելու է վարկի միջոցով»․ քաղաքապետը՝ վերելակները փոխելու մասին Արարատ Միրզոյանի կինը հիացած է Նիկոլ Փաշինյանով Էրդողանն ակնկալում է, որ Ս-400-ը կմատակարարվի Թուրքիային հուլիսի առաջին կեսին Ալեքսիս Օհանյանը «հայրական ֆիզարձակուրդ» կպահանջի Առավոտյան սուրճը վնասակար է Ինչպե՞ս օգնել տղամարդուն խուսափել սթրեսից Օրվա լուսանկար. Հայաստանի ղեկավարները Նիկոլ Փաշինյանի հույսը ֆեյքերին վճարվող աշխատավարձն է Եւ կրկին առանց Հայաստան. ՌԴ, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը՝ Սոչիում Nissan ընկերությունն աշխարհում առաջին էլեկտրոմոբիլն է ներկայացրել, որը հաշվում է ուղեղի իմպուլսները Արարատ Միրզոյանի աշխարհացունց հայտարարությունը Փաշինյանը դուրս չի եկել հեղափոխական հռետորաբանությունից Մոսկվայում տնային կալանք է սահմանվել գործարար Ալբերտ Խուդոյանի նկատմամբ Դա ուրիշ գեղեցկություն է. Սինդի Քրոուֆորդը`53 տարեկանում մերկ լուսանկարվելու մասին Իրանը կրկին սպառնացել է դուրս գալ միջուկային գործարքից Սերխիո Ռամոսի հարսանիքը (լուսանկարներ) Հայաստանը տնտեսական աճի մակարդակով ԵԱՏՄ անդամ երկրների շարքում առաջինն է Ոստիկանների հերթական խումբը մեկնեց առաջնագիծ Նախկին ու գործող իշխանությունները. նմանություն և տարբերություն Հնդկաստանն ավելացրել է ամերիկյան արտահանման ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը Մահացել է Ֆրանկո Ձեֆիրելլին Ֆրանսահայ համայնքին զայրացրել է Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև կնքված բարեկամական հռչակագրերը չեղյալ հայտարարելու «ամոթալի արարքը» Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան ԱՄՆ-ին տնտեսական կործանում է սպասվում, եթե իմ փոխարեն մեկ այլ նախագահ ընտրվի. Թրամփ Կալիֆորնիայում օրինագիծ են ներկայացրել, որն արգելում է Թուրքիա ներդրումները Ամերիկայի Գավաթ․ Արգենտինան Մեսիի եւ Ագուերոյի հետ պարտվեց Կոլումբիային Մեգան Մարքլը Քեյթ Միդլթոնի նկատմամբ նոր հաղթանակի մասին է մտածում Մեր երկրում աննկարագրելի և կործանարար խժդժություններ, վայրիվերումներ, ցնցումներ առաջացնելու արժեքը կազմում է մոտ 70 մլն դոլար Թուրքիայում Bloomberg-ի թղթակիցներ են ձերբակալվել Արքայազն Հարին ուղղել է Մեգան Մարքլին՝ հուշելով, թե ինչ պետք է նա անի զորահանդեսի ժամանակ (տեսանյութ) Սեւ ծովում հին հունական նավ են հայտնաբերել (Տեսանյութ) Ինչ որ մեկը ծաղրուծանակի է ենթարկում Հայաստանը. շարունակում են բերման ենթարկել մորուքով եւ սեւ վերնաշապիկով մարդկանց Ոստիկանները մտել են ներս եւ տեսել դանակահարված ու գետնին ընկած երիտասարդին (Տեսանյութ) Հայաստանը 21-րդ դարի նոր ստարտափներից է. նախագահի հարցազրույցը Financial Times-ին Բոլորը «թքած ունեն». ուկրաինացի հաղորդավարուհին ցույց է տվել «ծաղկած» Սև ծովը Վլադիմիր Պուտինը Չինաստանի առաջնորդին նվիրել է սիրելի պաղպաղակը Նիկոլ Փաշինյանը փորձում է կախված դատական համակարգ ունենալ Ադեկվադներին բերման են ենթարկել Գորիսի ոստիկանություն (տեսանյութ) Խոշոր հրդեհ Սարի թաղ թաղամասում Ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակոցներ է արձակել Bentley, Ferrari, Lamborghini և ոչ միայն. ԱՄԷ-ի թանկարժեք մեքենաների «գերեզմանոցը» (լուսանկարներ, տեսանյութ) Վայոց Ձորի մարզպետը կարգին տղա է. իրեն աղջիկներով է շրջապատում Կոլումբիայի լեռներում գտնվող հյուրանոցն առաջարկում է կախովի ցանցաճոճով հյուրանոցային համարներ (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է ՔԿ՝ հարցաքննության Մամուլի ասուլիսի ժամանակ պակիստանցի նախարարը կատվի է վերափոխվել «Խնդրում եմ, ինձ մի հարվածի»․ Մայք Թայսոնը կնոջն անկողնում բռնացրել է Բրեդ Փիթի հետ Սեքս, որը վտանգավոր է առողջության համար Բոլոր ժամանակների ամենասեքսուալ ֆիլմերը Հետապնդման եմ ենթարկվում Լոռու մարզպետի կողմից Համազգային թատրոնի փոխտնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է գրել Ադրբեջանում Մուբարիզ Մանսիմովն անցանկալի անձ է. Գործը հասել է դատաքննության «Եսասեր եմ, փառասեր չեմ».Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 100-ամյա ուսուցչուհին երախտագիտության մեդալ է ստացել Հոնկոնգի կառավարությունն արտահանձնման մասին օրենքի ընդունումը կասեցրել է բողոքի խոշոր ցույցերի պատճառով Մարմարաշենում այլեւս չեն դիմանում գարշահոտությանը. փակել են ճանապարհը Որքանո՞վ է Տավուշի մարզպետի նախաձեռնությունը համապատասխանում ՏԻՄ օրենսդրությանը Թբիլիսիում ոստիկանությունը ձերբակալել է գեյ շքերթի հակառակորդներին Մալայզիայի նախկին թագավորի կինը հրապարակել է նորածին որդու լուսանկարը «Իմ տերիտորիայում ա, պահում եմ». Երևանի փողոցներում առյուծ է զբոսնում (լուսանկարներ)
Հարցում

Ինչպե՞ս էին նշում Ամանորը հին աշխարհում

Նոր տարին տոնելու ավանդույթը գալիս է հնագույն ժամանակներից: Այդ ավանդույթների մի մասը փոխառել են տարբեր ժողովուրդներ:


Հին Եգիպտոսում Նոր տարին նշում էին Նեղոսի հեղեղումների ժամանակ, երբ դուրս էր գալիս Սիրիուս սրբազան աստղը (հստակ ամսաթիվը դժվար է նշել. մոտավորապես սեպտեմբերից-հուլիս ընկած ժամանակահատվածում), և սկսվում էր հին եգիպտական տարվա «ախեթի» առաջին եղանակը: Նեղոսի հեղեղումն անվանվում էր Վերին և Ստորին Նեղոսի աստծո՝ Հապիի գալուստով, որը առատության աստվածն էր: Դա սուրբ ժամանակաշրջան էր Եգիպտոսի համար, քանի որ երաշտը կարող էր կասկածի տակ դնել նրանց ֆիզիկական գոյությունը: Ուստի Սիրիուսի երևալով սկսվում էր հին եգիպտացիների կյանքի նոր շրջանը:

Նոր տարվա պատրաստությունները սկսվում էին հեղեղումներից դեռ շատ առաջ: Տաճարների տնտեսություններում լավ սնում էին զոհաբերման համար նախատեսված ցլերին և թռչուններին, լրացուցիչ ուտելիքի պաշարներ էին հավաքում: Անգամ աղքատները փորձում էին նոր հագուստներով դիմավորել Նոր տարին: Մարդիկ կտոր էին գնում, կոշիկներ, անուշահոտ յուղեր: Քրմերը հաշվում էին հեղեղման օրը, և դրա նախօրեին մարդիկ հավաքվում էին գետի ափերին՝ անհամբերությամբ սպասելով ջրի բարձրանալուն: Մարդիկ բուռն ոգևորությամբ էին դիմավորում ջրի ալիքները: Ընդ որում՝ ամբոխի առջևում կանգնում էին քրմերը:

Հենց հեղեղման օրը եգիպտացիները զոհ էին մատուցում Հապի աստծուն, ջրի մեջ էին նետում պապիրուսի կտորներ, որոնց վրա թվարկում էին բարիքները: Ամոն աստծո (որի հետ երբեմն նույնացնում էին Հապի աստծուն), նրա կնոջ և որդու արձանները դնում էին նավի մեջ, որը Նեղոսի վրայով շրջում էր մեկ ամիս: Դա ուղեկցվում էր երգ ու պարով, ուրախությամբ: Ապա արձանները հետ էին տանում տաճար:

Նոր տարվա տոնակատարության ժամանակ եգիպտացիներն ունեին նաև ավանդույթ, որի համաձայն անոթները լցնում էին Նեղոսի «սուրբ ջրով», որը համարվում էր հրաշագործ: Մարդիկ այդ ժամանակ ազատվում էին ամեն տեսակի գործերից, այցելում էին իրենց ընկերներին ու հարազատներին և միասին հիշում իրենց նախնիներին ու փառաբանում աստվածներին:

Հաճախ հին եգիպտական Նոր տարին կապում են ևս մեկ աստծո՝ Երաժշտության և սիրո աստվածուհի Խաթխորի՝ Արևի աստված Ռայի դստեր պաշտամունքի հետ: Նոր տարուց երկու գիշեր առաջ գերագույն քուրմն իր օգնականների հետ Դենդերում Խաթխորի տաճարում աստվածուհու արձանի սուրբ մաքրման արարողություն էր անցկացնում: Իսկ Նոր տարվա նախորդ գիշերը («Ռայի գիշեր»), երբ տեղի էր ունենում Արևի աստծո պայքարը շթի աստվածների դեմ, անցկացվում էր հանդիսավոր երթ, որին քրմերի հետ հավասար մասնակցում էին փարավոնը և նրա կինը: Խաթխոր աստվածուհու արձանը տանում էին սրբազան նավակով և տեղադրում 12 սյուներով (խորհրդանշում է տարվա ամիսները) տաղավարում՝ տաճարի տետանիքին: Նոր տարում արևի առաջին շողի հայտնվելու պես վարագույրները բացվում էին, և աստվածուհու վրա սփռվում էր արևի լույսը՝ Ռա աստծո միստիկ օրհնանքը իր դստերը, տաճարին և ամբողջ աշխարհին:

4000 տարի առաջ Հին Բաբելոնում նույնպես նշում էին Նոր տարին: Այստեղ այն գալիս էր գարնանային գիշերահավասարից հետո (որը համարվում էր գարնան առաջին օրը)՝ առաջին նորալուսնի հետ: Իսկապես, գարունը բոլոր ժամանակներում համարվել է վերածննդի և ծաղկման շրջան: Տոնի օրերին կառավարչին մերկացնում էին և արտաքսում քաղաքից, և յուրաքանչյուրը 11 օրվա ընթացքում անում էր այն, ինչ ուզում էր: Ընդ որում՝ ամեն օրը յուրովի էր նշվում: Այնուհետև թագավորը շքեղ հագուստներով վերադառնում էր մեծ արարողության գլուխ: Ապա մարդիկ վերադառնում էին աշխատանքի և անցնում կարգապահ կյանքի: Ահա այսպես էին մարդիկ ամեն տարի սկսում Նոր տարին:

Ինչպես տեսնում ենք, Նոր տարում կյանքում որևէ բան փոխելու ավանդույթը գալիս է Հին Բաբելոնից: Ի դեպ, այն ժամանակ ամենահայտնի երազանքը գյուղատնտեսական գործիքները վերադարձնելն էր:

Երկար ժամանակ հին հռոմեացիների համար Նոր տարին գալիս էր մարտի 1-ին: Մ.թ.ա. 46 թ. Հուլիոս Կեսար կայսրը գործարկեց նոր օրացույց, որն օգտագործվում է մինչ օրս, և Նոր տարին դրանից հետո նշվում է հունվարի 1-ին: Իսկ որպեսզի օրացույցը համընկներ արևի շարժի հետ, Կեսարը նախորդ տարին 365 օրից դարձրեց 445 օր:

Հունվարը խորհրդանշական ամիս է նոր տարին սկսելու համար: Այն իր անվանումը ստացել է հռոմեական երկդեմ Յունուս աստծո անունից: Աստված հետ է նայում Հին տարուն և առաջ՝ ապագային:

Հռոմեական ամանորյա տոնակատարությունները կոչվում էին Կալենդներ: Մարդիկ զարդարում էին իրենց տները, միմյանց նվերներ անում: Ստրուկները խմում էին տերերի հետ և մի քանի օր անում էին ինչ ցանկանում էին:

Հին սլավոնները հեթանոսական նոր տարին կապում էին Կոլյադա աստվածության հետ և նշում էին Ձմեռային գիշերահավասարի օրը: Գլխավոր խորհրդանիշը կրակի բոցն էր, որը պատկերում էր արևի լույսը, որը տարվա ամենաերկար գիշերից հետո պետք է գնալով ավելի վեր բարձրանար:

Ամանորյա ծիսական բլիթը՝ կարավայը, նույնպես արևի տեսք ուներ: Այն կապվում էր նաև բեղմնավորության հետ, ինչը երևում է նաև նրա անունից (կորովա՝ կով):

Հին ժամանակներում կարավայը պատրաստում էին քրմերը տարբեր ծեսերով և հատուկ արխայիկ միջոցներով, ինչպիսին էր, օրինակ, այն, որ ալյուր պատրաստելիս դիմում էին երկանքի օգնությանը: Տոնի նախօրեին աղջիկները փութաջանորեն ավլում էին սեղանի տակի աղբը, և եթե նրանց բաժին էր ընկնում հացի փշուր, նշան էր, որ նրանք այդ տարի պետք է ամուսնանային:

Մի շարք ամանորյա ծիսակատարություններ անցկացնում էին երեխաները: Նրանք երգելով քայլում էին բակերով, որի համար նրանց առատորեն նվերներ էին տալիս: Երեխաների երգը հաճախ ուղեկցվում էր այծ, կով կամ այլ կենդանիներ մորթելով, որոնք մարմնավորում էին բեղմնավորություն:

Հին Պարսկաստանում Նովրուզը նշվում էր գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ի լույս 22-ի գիշերը, որը նմանակում էր գարնան և բնության սկիզբը: «Նովրուզ» բառը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «նոր օր»:

Դա իրանական օրացույցով «ֆարվադինի» առաջին օրն է: Այդ օրվանից մի քանի շաբաթ առաջ ցորենի կամ գարու հատիկներ էին աճեցնում: Մինչև Նոր տարի դրանք կանաչում էին, ինչը խորհրդանշում էր գարնան գալոստը և կյանքի նոր տարվա սկիզբը: Տոնի նախօրեին բոլորը հաշտվում էին, կարասները լցնում էին ցորենով, ջրով կամ կաթով. դա խորհրդանշում էր առատ բերք, բերքատու անձրևներ և առատ կաթ:

Նովրուզի առավոտյան պետք էր արդեն ավարտած լինել տան հարդարանքը նռան և խնձորի ճյուղերով, ուտելիքը պետք է պատրաստ լիներ, իսկ աղբը՝ թափված: Դրանից հետո բացում էին «դոսթարխանը»՝ բազմաթիվ ազգային կերակուրներով, քաղցրավենիքով և խմիչքներով սփռոցը, և սկսում էին տոնական խնջույքը:

website by Sargssyan