Կոլումբիայի խորհրդարանը հակահայկական բանաձև է ընդունել ԼՂ հակամարտության հարցով
Կոլումբիայի խորհրդարանի արտաքին հարցերի, ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովը բանաձև է ընդունել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն, բանաձևում մատնանշվում է կոլումբիական կողմի «մտահոգությունը» հակամարտության շարունակման և Լեռնային Ղարաբաղի ու յոթ հարակից շրջանի «օկուպացիայի» հարցում:
Կոլումբիայի խորհրդարանը նաև կոչ է արել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել պետությունների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու սկզբունքով: