Որքան մանդարին կարելի է ուտել մեկ օրում
Այս թեմայով
Մոսկվայի առողջապահության վարչության սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան լրագրողների հետ հանդիպմանը նշել է, թե որքան մանդարին կարելի է ուտել մեկ օրում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, մասնագետի խոսքով՝ օրական կարելի է մոտ 4 մանդարին ուտել՝ առանց առողջությանը վնաս հասցնելու:
«Չափանիշներ չկան, սակայն կա ողջախոհություն: Մեկ կիլոգրամ ուտել հաստատ պետք չէ: Եթե ցիտրուսային մրգերից ալերգիկ ռեակցիաներ կան, ապա մանդարինն ընդհանրապես պետք է բացառել: Եթե ալերգիկ ռեակցիաներ չկան, կարելի է ուտել 2-4 մանդարին, սակայն չպետք է հասնել կիլոգրամի մակարդակին», - ասել է Ստարոդուբովան մամլո ասուլիսի ժամանակ: