Էրդողանը Աբասի հետ քննարկել է դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու հարցը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Իսրայելում դիվանագիտական առաքելությունը Երուսաղեմ տեղափոխելու հարցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով թուրքական առաջնորդի աշխատակազմում իր աղբյուրին։
Էրդողանը հայտնել է Աբասին, որ Թուրքիան շարունակում է սատարել պաղեստինցի ժողովրդին։
Նշենք, որ արդեն 70 տարի ձգվող իսրայելա-պաղեստինյան հակամարտության շուրջ իրավիճակը շարունակում է բարդ լինել։
ԱՄՆ որոշումը դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին միայն սրել է իրավիճակը՝ առաջացնելով հերթական էսկալացիայի ալիքը Գազայի հատվածի եւ Իսրայելի սահմանին։
Իսրայելը Երուսաղեմը համարում է իր միակ եւ անբաժան մայրաքաղաքը, այդ թվում՝ նրա արեւելյան շրջաններն ու պատմական կենտրոնը։
Ավելի վաղ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է Արեւմտյան Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին։ Այսպիսով, Ավստրալիան միացավ այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ն, Գվատեմալանն, Չեխիա, Բրազիլիան եւ Հոնդուրասը: