Շոտլանդական վիսկիի մեկ երրորդը կեղծ է
Շոտլանդիայում ստուգել են հազվագյուտ տեսակի վիսկին եւ հայտնաբերել, որ փորձաքննության ենթարկված շշերի մեկ երրորդից ավելին կեղծ է՝ հայտնում է BBC Scotland-ը։
Ստուգումն անցկացվել է Rare Whiskey 101 (RW101) ընկերության պատվերով, որը միջնորդական եւ խորհրդատվական ծառայություններ է մատուցում հազվագյուտ եւ հին վիսկիի վաճառողներին ու գնորդներին։
Այս խմիչքի տարիքի որոշման աշխատանքը կատարել է Շոտլանդական համալսարանի Բնապահպանական հետազոտությունների կենտրոնը, որը Իստ Քիլբրայդում է։
Փորձագետները ստուգել են ընդամենը 55 շիշ, որոնք պատահականորեն ընտրել են աճուրդներից, մասնավոր հավաքածուներից եւ մանրածախ վաճառողներից։ 21 շշերում վիսկին կեղծ է եղել։