«Շերեմետեւոյում» հայի են ձերբակալել
Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում մաքսավորները Ստամբուլից չվերթով Մոսկվա ժամանած Հայաստանի քաղաքացու են ձերբակալել:
Շերեմետեւոյի մաքսատան մամուլի ծառայությունից հայտնել են, որ տղամարդը փորձել է առանց մաքսատուրք վճարելու անցկացնել ավելի քան 3 կգ ոսկերչական իրեր: Ուղեւորի ձեռքի պայուսակի մեջ գտել են 619 ոսկերչական իրեր՝ քարերով, որոնց թվում եղել են ականջօղեր, ապարանջաններ, կախազարդեր եւ մատանիներ:
Հայաստանի քաղաքացուն մաքսանենգության համար պատասխանատվություն է սպառնում ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 16.2 հոդվածով՝ «Հայտարարագրման ենթակա ապրանքների չհայտարարագրում սահմանված ձեւով (բանավոր, գրավոր)», հայտնում է «Ռոսբալտը»: