ՍԵնսացիոն հայտարարություն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ից
«Գտնում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք երկար ժամանակ ի վեր առաջին անգամ հասել ենք փոխըմբռնման»,- անցնող տարվ արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հավաքին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նա հույս է հայտնել, որ եկող տարվա հունվարին նախատեսված հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանի հետ կքննարկի խաղաղ կարգավորման ուղիները: Այդ մասին տեղեկացնում է virtualaz.org-ը: