Թուրքիան սեփական արտադրության ուղղաթիռ է ներկայացրել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիան սեփական արտադրության ուղղաթիռ է ներկայացրել, որը կոչվում է T625 «Գյոքբեյ»։ Այս մասին հայտնում է RusTurkey-ն, մանրամասնելով, որ ուղղաթիռը արդեն իսկ ներկայացվել է ռազմական արդյունաբերության ցուցահանդեսներից մեկում, որը տեղի է ունեցել Թուրքիայում եւ ներկայացվել է Թոյրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ T-625-ը հատուկ տիպի երկու շարժիչանի ուղղաթիռ է 6 տոննա զանգվածով, մեծ ճկունություն է ցուցաբերում թռիչքի ժամանակ նույնիսկ ամենաբարդ աշխարհագրական եւ եղանակային պայմաններում։ Այն կարող է տեղավորել անձնակազմի երկու անդամների եւ 12 ուղեւորի, հագեցած է արդիական տեխնոլոգիական հնարավորություններով։ Կարող է ծառայել ինչպես քաղաքացիական նշանակության համար, որպես բարձրակարգ օդային փոխադրամիջոց, այնպես էլ ռազմական եւ փրկարարական նպատակների համար։