Լևոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից. Բակո Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին (Տեսանյութ)
Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից, տեղեկանում ենք 5-րդ ալիքից:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Պաշտպանության բանակի հրամկազմին է ներկայացրել նոր հրամանատարին՝ Կարեն Աբրահամյանին:
Հիշեցնենք՝ Լևոն Մնացականյանը ՊԲ հրամանատարի պաշտոնում ծառայում էր 2015 թվականից։