Երկրի դեմ դավադրություն է կազմակերպվում
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաման է տվել երկրի զինված ուժերը բերել մարտական առավելագույն պատրաստվածության՝ Վենեսուելայի դեմ նախապատրաստվող հնարավոր «դավադրությունները» կանխելու համար, գրում է korrespondent.net-ը:
«Ես հրաման եմ տվել մեր զինված ուժերին պատրաստ լինել, պահպանել պատրաստվածության, կարգուկանոնի, առաջնորդության և նախապատրաստվածության առավելագույն բարձր մակարդակ՝ իմպերիալիստական դավադրությունները հաղթահարելու ու խաղաղությունը պահպանելու համար: Վենեսուելան իր հույսը դնում է ձեզ վրա»,- ասել է Մադուրոն:
Ավելի վաղ Մադուրոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ունեցել է իրեն սպանելու ծրագիր, որը ղեկավարել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: