Դպրոցի բակում ձյան վրա «դրիֆթ» արած վարորդը տուգանվել է 1000 դոլարով եւ զրկվել վարորդականից (Տեսանյութ)
Թուրքիայի Յոզգաթ քաղաքի դպրոցներից մեկի բակում նոր եկած ձյան վրա «դրիֆթ» արած մեքենան ֆիքսվել է դպրոցի անվտանգության տեսախցիկների կողմից։
Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ ոստիկանները ուսումնասիրել են դպրոցի բակի տեսանյութը եւ «դրիֆթ» արած վարորդին տուգանել 5000 լիրաայով (1000 դոլար) եւ 2 ամսով զրկել վարորդական իրավունքից։