11 մարդու կյանք փրկած հայ հրշեջը Տվերի մարզում «Տարվա մարդ» է ճանաչվել
Ռուսաստանի Դաշնության Տվերի մարզի Կոնակովո շրջանի հրշեջ-փրկարարական ջոկատի ղեկավար Էրիկ Մինասյանը 11 մարդու կյանք փրկելու համար հաղթել է«Տարվա մարդ-2018» դաշնային մրցույթի «Պատիվ և պարտք» անվանակարգում, հայտնում է konakovograd.ru-ն:
«Չկա ավելի ազնիվ գործ, քան կարիքի մեջ գտնվողին օգնելը: Ես հպարտանում եմ նրանով, որ կարողացել եմ ղեկավարներիս սպասելիքներն արդարացնել: Միայնակ ոչինչ չես կարող անել, պետք է թիմ ունենաս, անձնակազմ, որտեղ փոխադարձ վստահություն կա»,- ասել է Մինասյանը:
Հայտնի է, որ նա ծառայության մեջ է 2007 թվականից: Մինասյանը մասնակցել և ղեկավարել է հրդեհաշիջման ավելի քան 100 աշխատանքների՝ անձամբ փրկելով 11 մարդու կյանք: Նա պարգևատրվել է «փայլուն ծառայության» երրորդ կարգի շքանշանով: