Ավելի քան 200 մարդ հոգեբուժությամբ զբաղվող անձին մեղադրել են սեռական բռնության մեջ
Բրազիլիայում ավելի քան 200 մարդ հոգեբուժությամբ զբաղվող Ժոաո դե Դեուսին մեղադրել են սեռական բռնության մեջ, փոխանցում է AP-ն։
Նրա դեմ մեղադրանքներ սկսել են ներկայացնել անցած շաբաթ այն բանից հետո, երբ ենթադրյալ զոհերից մի քանիսը բրազիլական հեռուստաշոուի ժամանակ պատմել են կոպիտ վերաբերմունքի մասին։
Զոհերը նշում են, որ նա այդ քայլերին գնացել է հոգեւոր բուժման պատրվակով։ Դեուսան հերքում է բոլոր մեղադրանքները։