Թրամփը սահմանին պատ կառուցելու համար որպես փաստարկ է նշել Ստրասբուգում կրակահերթը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար որպես փաստարկ նշել է Ստրասբուգում կրակահերթը։
«Եվս մեկ լուրջ ահաբեկչական հարձակում Ֆրանսիայում։ Մենք պատրաստվում ենք էլ ավելի ամրապնդել մեր սահմանները։ Չակն ու Նենսին (Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդներ Չակ Շումներն ու Նենսի Փելոսին-խմբ․) պետք է թույլ տան քվեարկել, որ սահմանին լրացուցիչ անվտանգություն ստանան»,-հայտարարել է նա։
Նախօրեին Ստրասբուրգում սուրբծննդյան տոնավաճառում կրակահերթի հետեւանքով զոհվել են երեք եւ վիրավորվել 13 մարդ։