Մադուրոն երկրի խորհրդարանը համեմատել է աղբամանի հետ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի ընդդիմադիր խորհրդարանն աղբամանի հետ է համեմատել՝ նշելով, որ այն ունակ չէ որոշումներ կայացնել:
«Ազգային ժողովն աղբաման է, նույնիսկ աղբը կարելի է վերամշակել, բայց ոչ այս խորհրդարանը: Ազգային ժողովը մերժում են նույնիսկ նրանք, որոնք ժամանակին կողմ են քվեարկել դրա ձևավորմանը», -ասել է Մադուրոն ֆեյսբուքյան մամլո ասուլիսի ժամանակ:
Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանն ընտրվել է երեք տարի առաջ և անմիջապես առճակատման մեջ է մտել գործադիր մարմնի հետ: Մադուրոն մշտապես մեղադրել է խորհրդարանին իշխանության այլ ճյուղերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ: