Բորիս Ջոնսոնն իր նիհարելը համեմատել է Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու գործընթացի հետ
Բրիտանական քաղաքական գործիչ Բորիս Ջոնսոնը պատմել է, որ շնորհիվ ֆրանսիացի բժշկի խորհուրդների և ինքն իր հանդեպ վերաբերմունքի փոփոխության կարողացել է երկու շաբաթում ավելի քան 5 կգ քաշ գցել՝ գրում է Mirror-ը։
Ջոնսոնը պատմել է, որ հրաժարվել է վնասակար սովորություններից և նույնիսկ պանրից։ Քաղաքական գործչի առավոտյան սննդակարգի մեջ մտնում է ընկույզով շիլան, իսկ երեկույթների ժամանակ գազավորված ըմպելիքների փոխարեն նա սովորական ջուր է խմում։ Նրա խոսքով՝ նվազեցված կիլոգրամները և ճիշտ սննդակարգը կարողացել են լավացնել իր տեսողությունը և տրամադրությունը։
Ջոնսոնը համեմատել է քաշի նվազեցումը Բրիտանիայի՝ ԵՄ-ից հեշտությամբ դուրս գալու գործընթացի հետ։ Նա համարում է, որ երկիրը նույնպես պետք է որոշ փոփոխություններ մտցնի, եթե ուզում է լքել ԵՄ-ն։
«Մենք գիտենք, որ պետք է ավելի ճկուն լինել, եթե մենք ցանկանում ենք օգտվել բոլոր ազատություններից»,- ավելացրել է Ջոնսոնը։