Բազմության ձայնը բոլորովին էլ Աստծո ձայնը չէ, երբեք մի ասեք՝ ձայն բազմաց, ձայն Աստծո
Ժողովուրդ, այս 2 օրերը շատ եմ տեսնում «ձայն բազմաց ձայն Աստուծո» արտահայտությունը:
Սա Քրիստոենական ճշմարտություն չէ:
Ամենամոտ բանը Երիքովի գրավման պատմությունն է: Բայց նույնիսկ այնտեղ նման բան չկա:
Երբ մեր Տիրոջը խաչում էին, էտ բազմությունն էր, որ ասում էր «խաչիր դրան, խաչիր դրան» (Ղկ. 23:21):
Եթե խոսքը գնում է մեծամասնության մասին, ապա Աստուծո Խոսքը հստակ ասում է, որ վեջին ժամանակներում մեծամասնությունը գնալու է Աստուծո կամքին հակառակ ու ըմբոստանալու է Աստուծո դեմ:
Դուք հիմա ինչպե՞ս էք ասում «ձայն բազմաց ձայն Աստուծո» (ընտրությունների հետ կապ չունի):
Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան էջից