Թայվանցի մոդելը ցնցել է ձկան շուկան (ՏԵսանյութ)
26-ամյա աղջիկը որոշել է օգնել մորը և վաճառասեղանի մոտ տեղ է զբաղեցրել, գրում է Daily Mail-ը:
Երկարոտն գեղեցկուհին զարդարել է Թայվանի Չժանհուա քաղաքի շուկան: Նա հանրաճանաչություն է ձեռք բերել այն բանից հետո, երբ օգտատերերից մեկը նրա լուսանկարը Facebook-ում է հրապարակել:
«Մայրիկ, այժմ ձուկ գնելու համար միշտ ես քեզ հետ կգամ»,-մակագրել է տղամարդը լուսանկարը:
Օգտատերերին զարմացրել է, որ այդպիսի արտաքինով աղջիկն իր ժամանակը ձուկ մաքրելու վրա է ծախսում: Սակայն հետո պարզվել է, որ նա պրոֆեսիոնալ մոդել է, որը երբեմն օգնում է մայրիկին: