Կենտրոնական Չինաստանում արծաթի խոշոր պաշարներ են հայտնաբերվել
Կենտրոնական Չինաստանի Հենան նահանգի երկրաբաններն արծաթի հանքեր են հայտնաբերել, որոնց պաշարները 1.5 հազար տոննա են գնահատվում, փոխանցում է «Սինխուա» գործակալությունը:
Լոնին գյուղում հայտնաբերված պաշարները Չժունհե հանքերի մասն են, որոնցում առկա են 280 հազար տոննա պողպատ և 320 հազար տոննա ցինկ:
Նշենք, որ այս տարի 2.661 տոննա արծաթի պաշարներ են հայտնաբերվել նաև Հենան նահանգի Թունբայ գյուղում: