Նաիրա Զոհրաբյանը բողոքում է մարզպետի գործողություններից, իսկ Նիկոլ Փաշինյանը արդարացնում
Պատգամավորի ԲՀԿ-ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնում է, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը իր մոտ է հրավիրել բոլոր համայնքապետերին եւ հրահանգավորել բարձր արդյունքներ ապահովել Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքի համար:
Իսկա ահա Նիկոլ Փաշինյանն ասել է, թե մեր բոլոր մարզպետները, բացի մեկից, թեկնածու են եւ քարոզարաշավ են իրականացնում օրենքով սահմանված կարգով. անտրամաբանական կլիներ, որ նրանք աշխատեին այլ ուժի օգտին:
Փաշինյանը նշեց, որ մարզպետները արձակուրդում են եղել այս ընթացքում, նաեւ հավելեց, որ նորություն չէ, որ մարզպետը կարող է լինել պատգամավոր թեկնածու, իսկ օրենքը դա չի արգելում:
Դիտարկմանը, որ ինքը ժամանակին հայտարարում էր, որ գործարարները ճամպրուկներով փողեր են տարել Սերժ Սարգսյանին, ինչու այդ հարցով քրգործեր չեն հարուցվել, Փաշինյանն արձագանքեց. «Ես մի քիչ էդպես չասացի: Դա եւս մեկ ապացույց է, որ քննչական մարմինները գործում են ոչ թե ըստ իմ հայտարարությունների, այլ ըստ իրենց ձեռքի տակ եղած փաստական տվյալների»: