Թիվ 7/45 ընտրական տեղամասում իրարանցում է
Երեւանում, թիվ 7/45 ընտրական տեղամասում (թիվ 181 դպրոց, Բաբաջանյան 4) իրարանցում է. անհայտ անձը սպառնալիքներ է հնչեցնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ ցուցակի 19-րդ հորիզոնականը զբաղեցնող Սուրեն Պարսյանը՝ հավելելով, որ Դաշնակցության վստահված անձը արձանագրել է միջադեպը:
Նա եւս երկու ընտրախախտման մասին է գրառում արել.
«թիվ 8/33 ընտրատեղամասում /Թիվ 110 դպրոց, Ս. Տարոնցի 11/ արձանագրվել է խախտում. ընտրողը ուրիշի անվան դիմաց է ստորագրել: Դաշնակցության վստահված անձը արձանագրել է:
թիվ 8/6 /154 դպրոց, Ֆրունզե 4/ ընտրատեղամասում հայտնաբերվել է խախտում՝ ընտրողին քիչ քվեաթերթիկներ են հատկացվել, կազվել է արձանագրություն: Դաշնակցության վստահված անձը արձանագրել է»: