Ի՞նչ են արել «Իմ քայլի» քվեարթերթիկների հետ 22/26 ընտրատեղամասում
Ժամը 08։00–ի դրությամբ ընտրական տեղամասը գործել է, հիմա ընթանում է նորմալ հունով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց 22/26 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Մարտիկ Վիրաբյանն՝ անդրադառնալով այն տեղեկությանը, թե ընտրատեղամասում քվեարկությունը դադարեցված է։
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ առավոտյան միջադեպ է գրանցվել, 4–րդ համարի քվեաթերթիկը չի եղել. «4–րդ համարի քվեաթերթիկը բացակայում էր, սակայն էդ հարցը կարգավորված է, մեր ընտրությունը նորմալ հունով գնացել է։ Տարածքային ընտրական հանձնաժողովն այդ հարցը կարգավորել է»։
Նշենք, որ 4–րդ համարը «Իմ քայլը» դաշինքն է։
Այս առնչությամբ, ԿԸՀ-ից պարզաբանել են տեխնիկական խնդիր է եղել, տարածքային հանձնաժողովն օպերատիվ լուծում է տվել խնդրին, քվեարկությունը վերականգնվել է, որևէ ընտրող չի զրկվել քվեարկության իրավունքից։