ՀՀ ԱԳ նախարարը ոգեւորված է Մամեդյարովի հետ հանդիպումից եւ համատեղ հայտարարությունից
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ ունենալով ԵԱՀԿ 25-րդ նախարարական խորհրդի նիստին նաեւ հետեւյալ հայտարարությունն է արել.
«Երեկ վեց ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամ հանդիպեցի իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ, և մենք համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկանք:
Անշուշտ ոգևորիչ է, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ: Այն վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման և ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ»: