Հեղափոխությունից հետո բացասական ավանդույթ է ձևավորվել
Հեղափոխությունից հետո բացասական ավանդույթ է ձևավորվել, երբ քննչական մարմինը, ոստիկանությունը կարող են շատ հանգիստ մտնել լրատվամիջոցի խմբագրություն, խուզարկել, եսիմ ինչեր անել, հեռանալ ու դա նորմա՞լ է։
Այս ընթացքում 3 լրատվամիջոց հյուրեր է ունեցել իրավապահներից՝ այսօր․am, նյուզ․am, Yerevan Today։
Արդյո՞ք որևէ մեկը միամտորեն կարծում է՝ հեղափոխությունից հետո իրավապահները բարեփոխվել են, այլևս գրագետ են գործում, չեն ծառայում իշխանությանը։ Ձեզ չգիտեմ, բայց ես էդպես մտածելու հիմք չունեմ։
Առաջին փոխվարչապետը Հ1-ի եթերում ասում է՝ կառավարությունը չի միջամտում իրավապահների աշխատանքներին, իյա՛, իրո՞ք։ Հայտնի անձանց կալանքի հարցը ե՞ս էի քննարկում Վանեցյանի ու ՀՔԾ պետի հետ։
Երևի չէ, չէ՞։ Գործ ունենք ապօրինի ձայնագրության հետ, բայց խոսակցությունից որոշ եզրակացություն արվում է։ Ու հիասթափեցնողն այն է, երբ նախկինների պես ձեր քայլերն արդարացնող ոչ արժանահավատ հիմնավորումներ եք գտնում։
Մոտ 3 ամիս առաջ խուզարկվեց Yerevan Today-ը, առգրավումներ կատարվեցին, ո՞ւ։ Ինչպես Հայկական ժամանակն էր նախկինում հարձակումների ենթարկվում խուլիգանների կողմից, այսօր էլ ընդդիմադիր լրատվամիջոցներին թիրախավորում են իրավապահները։ Իհարկե, մասշտաբների տարբերությունն ահռելի է, բայց համեմատական դրվագներ են։
Ի՞նչ հանցագործություն էր կատարել այդ լրատվամիջոցը, Քննչական կոմիտեն բան հայտնաբերե՞ց, հանրությանը որևէ բան զեկուցեցի՞ք։ Ինձ չի հետաքրքրում լրատվամիջոցի կողմնորոշումը, և դա որևէ մեկի գործը չէ, իրավունք էլ չունենք այլոց քաղաքականությունը ճիշտ ու սխալ անել։
Լրատվամիջոցները պիտի լինեն սրբության պես մի բան, որին չի կարելի ձեռք տալ՝ անկախ քաղաքական ուղղվածությունից։ Դա է ժողովրդավարական հասարակության պահանջը, հակառակը՝ գահավիժումն է բռնապետություն։ Վիրավորանք կամ զրպարտություն տարածելու դեպքերը պիտի հասնեն դատարան։
Ւնչի՞ մասին էր հեղափոխությունը, եթե խոսքի ազատությունը նույն կերպ վտանգվելու է, ինչպես նախկին ռեժիմի օրոք։
Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից