Փոքրիկը փորձել է փախչել Եղիսաբեթ 2-րդից
Եղիսաբեթ 2 -րդ թագուհու այցելությունը բարեգործական կազմակերպություն հիշարժան է դարձել մի երեխայի շնորհիվ, այս մասին հաղորդում է ТСН հեռուստաալիքը:
9-ամյա տղան, որին, ի դեպ, վերջերս են որդեգրել, ծանոթացել է թագուհու հետ: Նրա ծնողները խոնարհվել են, սակայն փոքրիկը շփոթվել է: Նա ծնկաչոք փորձել է թաքնվել թագուհուց, հետո փորձել է ճողոպրել սենյակից:
Թագուհուն երեխայի պահվածքը բավականին զվարճալի է թվացել: