Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նոր պաշտոնական ներկայացուցիչ է ընտրել. Bloomberg
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ նշանակել Հիզեր Նաուերթին, որը տվյալ պահին պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի պաշտոնն է զբաղեցնում: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Տվյալ պահին այլ մանրամասներ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ տարեվերջին ՄԱԿ-ում ԱՄՆ գործող ներկայացուցիչ Նիքի Հեյլին սեփական կամքով կլքի այդ պաշտոնը: