Ջորջ Բուշի մարմինը հողին են հանձնել հայրենի Տեխասում
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Հերբերթ Բուշի մարմինը հողին են հանձնել հայրենի Տեխասում: Արարողությունը տեղի է ունեցել զինվորական պատիվներով, փոխանցում INTERFAX-ը:
«ԱՄՆ քառասունմեկերորդ նախագահ Ջորջ Հերբերթ Ուոքեր Բուշը վերջին հանգրվանը գտավ Բուշի անվան գրադարանի տարածքում»,-ասել է Բուշ ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչ Ջիմ Մաքգրաթը:
Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Քոլեջ Սթեյշն քաղաքում:
Արարողության ժամանակ ԱՄՆ ՌՕՈՒ մի քանի ինքնաթիռներ ցուցադրական թռիչք են կատարել: Հանգուցյալին հուղարակվորել են ԱՄՆ ՌՕՈՒ կործանիչների պատկերով գուլպաներով: