Լուկաշենկոն դժգոհ է Ռուսաստանից
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում այսօր մեկնարկած ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ԵԱՏՄ ներսում եղած խնդիրներին. «2018թ. ՌԴ-ն, որպես ԵԱՏՄ մարմինների ղեկավար, առաջարկել է շուկայում հարթել սահմանափակումներն ու պատնեշները: Դա իրականում մեր միության ամենասուր խնդիրներից մեկն է, որը տարիներ առաջ առաջադրվել է հենց Բելառուսի կողմից, սակայն դրանք անթույլատրելի դանդաղ են ընթանում»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ նշել է, որ կառույցը հաջողություններ ունի ներքին շուկայի կարգավորման առումով: