Բեռլինի կենդանաբանական այգում սպիտակ արջ է լույս աշխարհ եկել (տեսանյութ)
Բեռլինի կենդանաբանական այգում սպիտակ արջ է լույս աշխարհ եկել:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, գերմանական կենդանաբանական այգում համալրում է տեղի ունեցել. Տոնյա անունով սպիտակ արջը ձագ է ունեցել:
Հաղորդվումէ է, որ նորածին արջուկին այցելուներին կցուցադրեն միայն գարնանը: Այժմ մորն ու փոքրիկին անհանգստացնել չի կարելի: Նշվում է, որ նորածինների մոտ մահացության հավանականությունն առաջին 10 օրվա ընթացքում բավականին մեծ է: Համացանցում, սակայն, արդեն հայտնվել է վերահսկման տեսախցիկների տեսագրությունը: