Թուրքիայում զգալիորեն սահմանափակվելու են ծխախոտի օգտագործումն ու վաճառքը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայփ Էրդողանը նոր օրենք է ստորագրել, որը զգալի սահմանափակումեր է նախատեսում այդ երկրում ծխախոտի վաճառքի, օգտագործման համար՝ արգելք դնելով նույնիսկ տուփերի մակերեսին դրանք արտադրող ընկերությունների տարբերանշանների պատկերման վրա:
Նոր օենքն արգելում է այն ֆիլմերի, սերիալների, երաժշտական տեսահոլովակների, գովազդների ու ճանաչողական տեսանյութերի ցուցադրությունը, որոնց մեջ կլինեն ծխախոտային արտադրանք պատկերող տեսարաններ: Այս կարգավորումը վերաբերում է նաև կինոթատրոններին ու թատերական ներկայացումներն: Արգելվել է նաև հանրության համար բաց համացանցային ռեսուրսներում ծխախոտի գովազդների կամ ծխախոտային արտադրանքի որևէ ցուցադրությունը, որը կարող է շահ հետապնդել:
Արգելվել է ծխախոտային արտադրանքների վաճառքը առողջապահական, ուսումնական, մշակութային ու սպորտային հաստատություններում, ինչպես նաև համալսարանական հանրակացարանների տարածքներում:
Ծխախոտային արտադրանքների տուփերի կամ շշերի վրա դրանց վնասների մասին տեղեկացնող գրությունները կամ պատկերները պետք է զբաղեցնեն տուփերի մակերեսների 85 տոկոսը, այժմյան 65-ի փոխարեն:
Թուրքիայում արտադրվող կամ ներմուծվող բոլոր տեսակի ծխախոտային արտադրանքների տուփերի վրայի գրությունները, դրանց տառաչափերն ու տառատեսակներ պետք է լինեն միատեսակ: Միանման ու միագույն պետք է լինեն նաև դրանց տուփերը:
Արտադրող ընկերության անվանումը պետք է գրված լինի տուփի միայն մի կողմում՝ չգերազանցելով այդ կողմի մակերեսի 5 տոկոսը: Ընկերության տարբերանշանը, խորհրդանիշը կամ ընկերության հետ ասոցացվող այլ ատրիբուտակայի պատկերումը ծխախոտի տուփի վրա իսպառ կարգելվի:
Օրենքով նախատեսված այս փոփոխությունները ուժի մեջ են մտնելու 7 ամսվա ընթացքում: Նշյալ ժամկետը Թուրքիայի գյուղատնտեսության անտառային տնտեսության նախարարության կողմից կարող է երկարացվել ևս 6 ամսով:
Աղբյուր` Sondakika