Ադրբեջանում անհանգիստ են. Հայաստանը ներկրելու է ժամանակակից կործանիչներ
Ադրբեջանում իրարանցում է առաջացրել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, թե շուտով Հայաստանը Ռուսաստանից ձեռք կբերի ժամանակակից Су-30СМ կործաբիչներ:
«Մենք մոտ ենք պայմանագրի ստորագրման եզրափակիչ փուլին»,- ասել է Տոնոյանը:
Ադրբեջանական մամուլը ընդգծում է, որ այս համաձայնագրի եւ դեռ 2017թ. հոկտեմբերին կնքված ռուս-հայկական համաձայնագրով Հայաստանը մինչեւ 2022թ. Ռուսաստանից ժամանակակից զենք եւ զինամթերք է ներմուծելու Հայաստան:
Top-News.am