Կիեւում անհայտ անձինք ծխի ճայթռուկներ են նետել ադրբեջանցուն պատկանող առեւտրի կենտրոն (Տեսանյութ)
Երկուշաբթի՝ նոյեմբերի 26-ի երեկոյան Կիեւում անհայտ անձը մի քանի ճայթռուկներ է նետել Ocean Plaza (Անտոնովիչ 176) առեւտրի կենտրոնի տարածք։ Ծխի պատճառով համալիրի այցելուներին ստիպված են եղել տարհանել։
Աշխատել են հրդեհի ազդանշանները։ «Սակայն հրդեհ չի եղել»,-նշել են Կիեւի փրկարարական ծառայությունից։
Ականատեսները հայտնել են մի քանի ճայթռուկների եւ թանձր ծխի մասին։
Նշվում է, որ տուժածներ չկան։
Ocean Plaza առեւտրի կենտրոնը պատկանում է հայտնի կառուցապատող Վագիֆ Ալիեւին, որը նաեւ հանդիսանում է «Մանդարին պլազա», Ocean Plaza, Lavina Mall, Blockbuster Mall առեւտրի կենտրոնների սեփականատերը։