Արա Գյուլերի աշխատանքները կցուցադրվեն 5 երկրներում
Ստամբուլհայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարները ցուցադրվելու են աշխարհի 5 երկրների լավագույն ցուցասրահներում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի հրահանգով իշխանությունները աշխատանքներ են իրականացնում հայտնի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցադրություններ կազմակերպել Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Մյունխենում եւ Բեռլինում։ Նշենք, որ Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք», ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։
Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի, Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ:
Արա Գյուլերը մահացել է 2018-ի հոկտեմբերին, 90 տարեկանում։