Հայտնի են 2019թ.-ի լավագույն ավիաընկերությունները
Airline Ratings ճանապարհորդությունների օնլայն ընկերությունը հրապարակել է 2019թ.-ի լավագույն ավիաընկերությունների վարկանիշային ցանկը, հաղորդում է Daily Express-ը:
Փորձագետները գնահատել են թռիչքների անվտանգությունը և ուղևորների տպավորությունները թռիչքից: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Singapore Airlines ավիաընկերությունը:
«Singapore Airlines ավիաընկերությունը առաջատարն է մրցակցության մի քանի չափանիշներով: Այս ընկերությունը մշտապես նոր բան է առաջարկում: Օրինակ, այս տարի նրանք սկսել են Սինգապուր-Նյու Յորք ամենաերկար առանց վայրէջքի չվերթը»,- բացատրել է Airline Ratings-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Թոմասը:
Երկրորդ հորիզոնականում է Air New Zealand ընկերությունը, երրորդում`Ավստրալիայի Qantas ավիափոխադրողը: Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Qatar Airways, Virgin Australia, Emirates, All Nippon Airways, EVA Air, Cathay Pacific Airways և Japan Airlines ավիաընկերությունները: