Ինչպես գեղեցիկ տեսք ունենալ լուսանկարներում
Բրիտանացի լուսանկարիչներն ու ոճաբանները թվարկել են մի քանի կանոններ, որոնք կօգնեն լուսանկարվելիս ամենահաջող անկյունն ընտրել՝ գրում է Daily Mail-ը։
Լուսանկարիչները cheese (պանիր) բառի փոխարեն առաջարկում են արտասանել thursday (հինգշաբթի) բառը: Նրանք պարզաբանել են, որ այդ խոսքն արտասանելիս բերանը մի փոքր բացվում է, և դեմքի արտահայտությունը թուլանում է: Այս տեխնիկան սիրում է օգտագործել մոդել Էմիլի Ռատակովսկին։
Խմբակային լուսանկարում պետք է որքան հնարավոր է օբյեկտիվից հեռու կանգնել, քանի որ առաջին պլանում կանգնած մարդը ավելի խոշոր է երևում, քան իրականում կա։
Լուսանկարիչները նաև խորհուրդ են տալիս տեսախցիկին նայել «լավ»կողմից․նրանց խոսքով՝ դեռևս 2012թ․ ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ մարդու ձախ կողմը ավելի գրավիչ է։