Հայկական երաժշտություն, տոլմա, հարիսա և գինի. հայկական մշակույթին նվիրված երեկո՝ Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանում
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի ղեկավարությունը «Մշակույթներն իրար են նայում» նախաձեռնության շրջանակներում հայկական մշակույթի երեկո է կազմակերպել Շիշլիի Ֆերիքյոյ թաղամասի մշակութային սրահներից մեկում, գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթը»:
Նշվում է, որ երեկոյին մասնակցել են հայազգի, թուրք և այլ ազգերի ներկայացուցիչ բազմաթիվ արվեստի գործիչներ, մտավորականներ, հասարակական գործիչներ և պարզապես Շիշլիի բնակիչներ:
Հայկական երաժշտական կատարումներով մեկնարկած միջոցառմանը հյուրերին բաժանվել է հայկական տոլմա, թոփիկ, հարիսա, գինի և քաղցրավենիք, քննարկումներ են անցկացվել հայկական մշակույթի և ավանդույթների մասին, ներկայացվել է հայկական թեմայով հրատարակված գրքեր:
Հայտնի է, որ «Մշակույթներն իրար են նայում» նախաձեռնության շրջանակներում Շիշլիի ղեկավարությունը պատրաստվում է առաջիկա 4 շաբաթների ընթացքում կազմակերպել նաև հունական, հրեական ու ալևիական մշակույթներին նվիրված հատուկ երեկոներ: