Բաքուն հուզվել է Բակո Սահակյանի Մոսկվա կատարած այցից
«Ադրբեջանի գրավյալ տարածքներում ստեղծված անջատողական վարչախմբի ներկայացուցչին թույլատրելով մուտք գործել Ռուսաստան, պաշտոնական Մոսկվան ի չիք է դարձնում բանակցային գործընթացն առաջ մղելու ջանքերը եւ հակասում է Մինսկի խմբի շրջանակներում իր պարտավորություններին»,- այսպես է Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի Մոսկվա կատարած այցին:
Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունում նաեւ նշված է, թե այս քայլը չի բխում ադրբեջանա-ռուսաստանյան բարձր մակարդակի փոխհարաբերություններից եւ հակասում երկուստեք փոխհարաբերությունների իրավական հենքին:
Հավատարիմ իրենց ոգուն, Բաքուն նույն հայտարարությամբ սպառնում է սրել իրավիճակը եւ փորձում շանտաժի ենթարկել համանախագահող երկրներին, շեշտելով, թե Բակո Սահակյանի այցերը Ֆրանսիա, Ռուսաստան եւ ԱՄՆ իրենց, մեղմ ասած, դու չեն գալիս:
Top-News.am