Տասնյակ փղեր «ներխուժել» են հնդկական գյուղ ու սարսափեցրել բնակիչներին (տեսանյութ)
Հնդկաստանի Թամիլնադ և Կառնատակա նահանգների սահմանին գտնվող Գոբասանդիրամ գյուղ փղերի մեծ խումբ է «ժամանել»: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն:
Տասնյակ կենդանիների հայտնվելը սարսափեցրել է բնակիչներին: Անտառտնտեսության գերատեսչության աշխատակիցները միջոցառումներ են ձեռնարկում փղերին անտառ վերադարձնելու ուղղությամբ:
Նշվում է, որ փղերն իրենց ձագերի հետ թափառել են շրջանում 4 ամիս շարունակ: Նրանց տեղաշարժին հետևել են երկու նահանգների անտառտնտեսությունների ներկայացուցիչները:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: