ԱՄՆ հնագույն քաղաքներից մեկում արգելել են պոլիէթիլենային տոպրակները
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի հնագույն Բոստոն քաղաքի ղեկավարությունն արգելել է պոլիէթիլենային տոպրակների վաճառքը:
Համապատասխան որոշումը, որին հավանություն են տվել քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը, ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 14-ից :
Սկզբում արգելքը կգործի խոշոր խանութների վրա, ապա աստիճանաբար պարտադիր կդառնա բոլոր առևտրի կետերի համար:
Արգելքի տակ կհայտնվեն ոչ միայն խանութներն ու սուպերմարկետները, այլև սնունդ մատակարարող կազմակերպությունները: