Ինչո՞ւ եք հրաժարվում ասել, որ Ստամբուլի գեղեցիկ պալատները հայերն են կառուցել. Փայլանը՝ թուրք նախարարին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում տուրիզմի եւ մշակույթի նախարարության բյուջեի քննարկումների ժամանակ ելույթով է հանդես եկել։
Ինչպես տեղեկանում ենք «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պաշտոնական էջից, Կարո Փայլանը պատմել է, որ դպրոցական ժամանակ երբ էքսկուրսիա էի մասնակցել «Դոլմաբահչեի» պալատում, էքսկուրսավարը նշել էր, թե պալատը կառուցել է իտալացի ճարտարապետ։ «Այնուհետ ես դպրոցում տեղեկացա, որ «Դոլմաբահչեի» պալատը հայ հայտնի ճարտարապետ Կարապետ Պալյանն է կառուցել։ Ստամբուլի շատ վայրերում Պալյանների կառուցած գեղեցիկ շենքեր կան։ Ինչո՞ւ եք հրաժարվում նշել, ո դրանք հայ է կառուցել»,–նշել է Կարո Փայլանը։
Նշենք, որ 19–րդ դարի երկրորդ կեսերին Կարապետ Պալյանի կողմից կառուցված «Դոլմաբահչեի» պալատը հանդիսանում է Եվրոպայի գեղեցիկ պալատներից մեկը։