Վրաստանի իշխանությունները կմարեն «սեւ ցուցակի» քաղաքացիների բանկային պարտքերը
Վրաստանի իշխանությունները կմարեն այն քաղաքացիների բանկային պարտքերը, որոնք այսպես կոչված պարտապանների սեւ ցուցակ են մտցված: Այդ մասին հայտարարել Է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ելույթ ունենալով նոյեմբերի 19-ին կայացած արտահերթ ճեպազրույցում:
«Սեւ ցուցակներում» գրանցված պարտքերի գրեթե 95 տոկոսը բաղկացած Է այն պարտքերից, որոնց հիմնական գումարը չի գերազանցում երկու հազար լարին: Խոսքը վերաբերում Է բանկերի, առցանց կազմակերպությունների կամ այլ ֆինանսական ինստիտուտների նկատմամբ ավելի քան 600 հազար քաղաքացիների ֆինանսական պարտավորություններին, ինչն ընդհանուր առմամբ կազմում Է մոտավորապես 1,5 միլիարդ լարի: Այսօրվա որոշման համաձայն՝ 1,5 միլիարդ լարի այդ պարտքը մեր համաքաղաքացիների համար զրոյացվում Է»,- ասել Է Բախտաձեն, հաղորդել Է Sputnik-ը: