«Իմ քայլի» ցինիզմը արդեն անցել է բոլոր սահմանները
«Իմ քայլը» դաշինքի անդամները ոչ մեկ, ոչ երկու սոցցանցերի իրենց էջերում հաղթանակի հետհաշվարկն են սկսել։ Քիչ առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանը, որը նաև պատգամավորության թեկնածու է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ և կից մակագրել․
«Լոռի, Ալավերդի. Հաղթանակից 22 օր առաջ»։ Այնինչ նախընտրական քարոզարշավի մեկնարկը դեռ չի տրվել, բայց, փաստորեն, ՔՊ-ականները շտապում են տոնել հաղթանակը։