Ռումինիայում, հավանական է, գտել են Պաբլո Պիկասոյի գողացված նկարը
Ռումինիայում, հավանական է, գտել են Պաբլո Պիկասոյի նկարը, որ վեց տարի առաջ գողացել էին Հոլանդիայի թանգարանից։ AP-ն հայտնում է, որ չորս ռումինացիներ մեղավոր են ճանաչվել Ռոտերդամի Կունստխալ թանգարանից վարպետի «Առլեքինի գլուխը» եւ վեց այլ թանկարժեք նկարներ գողանալու մեջ։
Նրանցից մեկը՝ Օլգա Դոգարուն, քննիչին ասել է, թե այրել է նկարները՝ պաշտպանելու համար իր որդուն, ում մեղադրում էին գողությունը կազմակերպելու մեջ։ Ավելի ուշ կինը հրաժարվել է իր ցուցմունքներից։
Ռումինիայի Կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության դեմ պայքարի վարչությունն ուսումնասիրում է նկարների հայտնաբերման հանգամանքները։ Նկարները ծառի տակ գտել է մի կին, ով գրող է եւ վստահեցնում է, թե անանուն զանգ է ստացել
Աշխատանքը, որն, իրոք, Պիկասոյի գողացված նկարն է, հանձնվել է Ռումինիայում Հոլանդիայի դեսպանությանը։