Դայվերներին հաջողվել է նկարահանել ութմետրանոց անսովոր հրեշին (Տեսանյութ)
Նոր Զելանդիայում երկու դայվեր նկարահանել են տարօրինակ ջրային կենդանու:
Ինչ որ տեղ այն սպիտակ որդ է հիշեցնում: Տղամարդիկ շոկի մեջ էին և ասում էին, որ այն նման է գուլպայի: Ի դեպ, նրանք էլ հենց վարկած են առաջ քաշել, որ դա պիրոսոմների գաղութ է, որոնք ամբողջական օրգանիզմի տպավորություն են ստեղծում:
Հետաքրքիր է, որ այդպիսի ազատ լողացող կենդանիները ջերմասեր են և հանդիպում են միայն արևադարձային ջրերում: Գաղութների չափը տատանվում է 20 սանտիմետրից մինչև մի քանի մետր: