ՀՀԿ-ական դարձած մարզիկը հիմա էլ ՔՊ-ի ցուցակում է
Իմ քայլը դաշինքի ամբողջական ցուցակում տեղ է գտել 183 անուն: Ցանկի 143-րդ համարը մարզիկ Առաքել Միրզոյանն է:
Հիշեցնենք` Օգսեն Միրզոյանի որդին 2015 թվականին բավականին յուրահատուկ գրառումով ավետել էր, որ անդամակցում է Հանրապետական կուսակցությանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ես` Առաքել Միրզոյանս, անսալով նախնիներիս հայրենասեր ոգու կանչին և հավատալով պայծառ ապագա ստեղծելու հանրապետական գաղափարախոսությանը, այսօր՝ դեկտեմբերի 1-ին ընդունվեցի Հանրապետական կուսակցության շարքերը՝ լիահույս, որ իմ համեստ ներկայությամբ կօգնեմ հայրենիքիս, կմասնակցեմ ժողովրդիս երազանքներն իրագործելու արդար գործին»: