Գարիկ Մարտիրոսյանի կինը ցուցադրել է հայի դեմքը, երբ նրան շրջապատում են հրեաներ
Այս թեմայով
- Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի. Այդպես է եղել միշտ. Այդպես կլինի միշտ. Գարիկ Մարտիրոսյան
- Գարիկ Մարտիրոսյանը կիսվել է 1999 թվականին արված արխիվային լուսանկարով
- Գարիկ Մարտիրոսյանի կինը 13 տարվա վաղեմության լուսանկար է հրապարակել
- «Սիրելի ամուսնուս համար տոլմա եմ պատրաստել». ինչ անակնկալ էր սպասվում Գարիկ Մարտիրոսյանին ծննդյան օրը
Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան հւոմորի հիանալի զգացում ունի, ինչի մասին վկայում են նրա Instagram-ի լուսանկարներն ու դրանց կից արված մեկնաբանությունները։ Շոումենի կինը լուսանկար է հրապարակել որում երեւում է, թե իր ամուսինն ինչպես է կերպարանք ընդունում իր եւ Իվան Ուրգանքտի հետ։
«Հայի դեմքը, ում շրջապատում են հրեաներ», - մեկնաբանել է լուսանկարը Ժաննան։
Իսկ Մոսկվայում տեղի է ունեցել Ալսուի համերգը եւ ինչպես մեզ արդեն հասցրել է տեղեկացնել Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, նա ամուսնու հետ նույնպես ներկա է եղել դրան։
Քիչ ավելի ուշ Ժաննան միկրոբլոգի իր էջում հրապարակել է նաեւ երգը, որի երաժշտությունը գրել է Գարիկը, իսկ խոսքերը՝ Ալեքսեյ Չումակովը:
«Երեկ Ալսուի համերգին հանդիսատեսին սպասում էին ոչ միայն բոլորի կողմից արդեն սիրված երգերը, այլ նաեւ հաճելի անակնկալներ՝ Գարիկ Մարտիրոսյանի եւ Ալեքսեյ Չումակովի երգի պրեմիերան, Ալսուի տաղանդավոր դուստրերի՝ Սաֆինայի եւ Միկելայի կատարմամբ երգը, Ալսուի հորը նվիրված թաթարերեն երգը եւ կոմպոզիցիան: Համերգն անչափ անկեղծ էր, գեղեցիկ, մեղեդային, կախարդական եւ մի շնչով անցավ!!!!!!»,- իր միկրոբլոգում գրել է Ժաննան: